Կրեմլը հայտարարել է, որ Թրամփը խնդրել է Պուտինին դադարեցնել Կիևի վրա հարձակումները մինչև փետրվարի 1-ը | azatutyun.am

azatutyun.am  Կրեմլն այսօր հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփից անձնական խնդրանք է ստացել մինչև փետրվարի 1-ը դադարեցնել Կիևի վրա հարվածները՝ խաղաղության բանակցությունների համար բարենպաստ միջավայր ստեղծելու նպատակով։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հրաժարվել է լրացուցիչ մեկնաբանություններ տալ:

Նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Մոսկվան համաձայնել է մեկ շաբաթով դադարեցնել Կիևի և այլ քաղաքների վրա հարձակումները՝ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ենթադրել է, որ դադարը վերաբերում է միայն Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին Ռուսաստանի հարվածներին և ասել է, որ հույս ունի, որ Վաշինգտոնը կապահովի, որպեսզի Ռուսաստանը կատարի այն։

Վերջին օրերին Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների վրա Ռուսաստանի կողմից կատարված հարվածները միլիոնավոր մարդկանց զրկել են էլեկտրաէներգիայից և ջեռուցումից՝ ցուրտ ձմռան պայմաններում:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն