Ի՞նչ պետք է անի ապահովագրական համակարգի շահառուն, եթե սմարթֆոն չունի. Ավանեսյանի պատասխանը | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru  Առողջության համընդհանուր ապահովագրական համակարգի շահառուները պետք է ապահովագրությունը պարտադիր ակտիվացնեն էլեկտրոնային առողջապահության ԱՐՄԵԴ համակարգի միջոցով, բայց սմարթֆոն չունենալը խոչընդոտ չէ ծառայություններից օգտվելու համար։ Այսօր Ազգային ժողովում համակարգի գործարկման ընթացքի վերաբերյալ քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Եթե անձը չունի սմարթ հեռախոս և չի կարողանում ինքն ակտիվացնել, ապա այցելում է պոլիկլինիկա, և նրա բժիշկը, բացելով համակարգի՝ իրեն տեսանելի դաշտը, սեղմում է համաձայնության կոճակը։ Նշեմ նաև, որ եթե ինչ-ինչ պատճառներով անձը չի հասցրել ակտիվացնել համակարգը, բայց տեղի է ունենում դեպք, և նրան շտապօգնությամբ տեղափոխում են հիվանդանոց, ապա տվյալ պահին իրականացվում է հաստատում, և անձը ստանում է անհրաժեշտ բուժօգնությունը»,– ասաց Ավանեսյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն