azatutyun.am Իրանի իշխանությունները համաձայն են վերսկսել ԱՄՆ-ի հետ բանակցությունները Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ճգնաժամի կարգավորման հարցով, սակայն երկխոսությունը պետք է տեղի ունենա փոխադարձ հարգանքի հիմա վրա, հայտարարել է երկրի արտգործնախարար Աբբաս Արաղչին:
«Ընդգծելով, որ անընդունելի է համարում ցանկացած պարտադրվող և թելադրվող քաղաքականություն, Իրանը հայտարարում է բովանդակային, բանական և արդարացի դիվանագիտական գործընթացներին մասնակցելու իր պատրաստակամության մասին», – ասել է Արաղչին Անկարայում Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:
Թեհրանը լիովին պատրաստ է վստահության վերականգնմանը և «փոխադարձ հարգանքի վրա հիմնված» երկխոսությանը, լրատվական գործակալությունների փոխանցմամբ՝ նշել է Իրանի ԱԳ նախարարը: