Քրդական ուժերը համաձայնել են մտնել Սիրիայի բանակի կազմի մեջ | armenpress.am

armenpress.am Քրդական «Սիրիայի դեմոկրատական ​​ուժերի» (ՍԴՈւ) մարտիկները կմիանան կառավարական ուժերին Սիրիայի Դեյր էզ-Զորի, Ռաքքայի և Հասաքայի նահանգներում: Այս մասին ՍԴՈւ հրամանատարությունը հաղորդագրություն է տարածել X սոցիալական հարթակում։

«Ըստ Դամասկոսում սիրիական իշխանությունների հետ հունվարի 27-ին կայացած բանակցությունների արդյունքում ձեռք բերված համաձայնության՝ կկազմավորվի զինվորական դիվիզիա, որի կազմի մեջ կմտնի ՍԴՈւ-ի երեք բրիգադ», – ասվում է հաղորդագրության մեջ։

Քրդական ինքնակառավարման մարմինները կինտեգրվեն սիրիական կառավարական կառույցներին, որոնց աշխատակիցների համար կերաշխավորվի պետական ​​ծառայողի կարգավիճակ։

Հունվարի 17-ի գիշերը ՍԴՈւ-ի հրամանատար Մազլում Աբդին հայտարարեց իր վերահսկողության տակ գտնվող ուժերը Դեյր Հաֆիրից դուրս բերելու մասին, իսկ հունվարի 18-ին Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաան Մազլում Աբդիի հետ ստորագրեց հրադադարի համաձայնագիր, որով վերջ դրվեց գրեթե երկու շաբաթ տևած մարտերին: 14 կետից բաղկացած համաձայնագրով նախատեսվում է ՍԴՈւ-ի ինտեգրումը սիրիական բանակին և պետական հաստատություններին։

Նախագահ Ահմեդ աշ-Շարաան հայտարարել է, որ համաձայնագիրը թույլ կտա սիրիական պետական հաստատություններին վերականգնել վերահսկողությունը երկրի արևելյան և հյուսիսային երեք նահանգի՝ Հասաքայի, Դեյր էզ-Զորի և Ռաքքայի նկատմամբ։ Սիրիայի կառավարությանը կփոխանցվեն տարածաշրջանի բոլոր սահմանային անցակետերը, գազի և նավթի հանքավայրերը: Դամասկոսը նաև վերահաստատել է, որ կճանաչի քրդերի մշակութային և լեզվական իրավունքները, քրդերենին կշնորհվի պաշտոնական լեզվի կարգավիճակ, քրդական Նոր տարին կհռչակվի ազգային տոն։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն