Միացյալ Նահանգների կառավարությունը պաշտոնապես հայտարարել է «Բաց կառավարման գործընկերությունից» (ԲԿԳ) (Open Government Partnership – OGP) դուրս գալու մասին։
Այս մասին տեղեկանում է ԲԿԳ տարածած հաղորդագրությունից։
Այս գլոբալ կառույցը, որին ԱՄՆ-ն անդամակցում էր տարիներ շարունակ, ստեղծվել էր կառավարությունների թափանցիկության, հաշվետվողականության և քաղաքացիական մասնակցության խթանման նպատակով։
ԱՄՆ Ընդհանուր ծառայությունների վարչության (GSA) պաշտոնական նամակում նշվում է, որ անդամակցությունը դադարեցվում է անհապաղ։
«Այն, որ կառավարությունը հաշվետու է ժողովրդին, ամերիկյան հիմնարար արժեք է՝ ամրագրված մեր հիմնադիր փաստաթղթերում: Այնուամենայնիվ, մենք եկել ենք այն եզրակացության, որ մեր շարունակական մասնակցությունը «Բաց կառավարման գործընկերությանը» (ԲԿԳ) դարձել է լավագույն դեպքում անարդյունավետ, իսկ վատագույն դեպքում՝ վնասակար այս սկզբունքների առաջմղման համար: Հետևաբար, Միացյալ Նահանգները անհապաղ դադարեցնում է իր անդամակցությունը ԲԿԳ-ին:
Միացյալ Նահանգները հավատարիմ է թափանցիկությանը և հաշվետվողականությանը, սակայն չի կարող աջակցել մի կազմակերպության, որը վատնում է միջոցները, խթանում է վնասակար գաղափարախոսական օրակարգեր և նվաստացնում է ամերիկյան ինքնիշխանությունն ու ժողովրդավարական ամբողջականությունը: Դուրս գալով ԲԿԳ-ից՝ մենք վերահաստատում ենք մեր նվիրվածությունը ամերիկյան արժեքներին և առաջնահերթություններին»,- ասված է նամակում։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։