Nestlé-ի խնդրահարույց արտադրանք չի ներկրվել Հայաստան. ՍԱՏՄ-ի ղեկավար | armenpress.am

armenpress.am Շվեյցարական Nestlé ընկերության արտադրած խնդրահարույց մանկական սնունդ չի ներկրվել Հայաստան:

Այս մասին ասուլիսում հայտարարեց Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանը:

«Nestlé-ի վերաբերյալ վերահսկողությունը շատ խիստ է ոչ միայն տեսչական մարմնի, այլև ուժային կառույցների կողմից: Եթե չեմ սխալվում՝ նամակ ենք ունեցել նաև Քննչական կոմիտեից: Այս հարցը շատ խիստ է վերահսկվում: Հայաստանում չենք ունեցել այն խմբաքանակը, որը եղել է խնդրով: Ստուգել ենք, նաև ամենօրյա ռեժիմով կապ ենք պահպանել ընկերության հայաստանյան ներկայացուցչության հետ: Գործարանը հետ է կանչում իր արտադրանքը, ամբողջ խմբաքանակը հավաքվելու է այստեղի ներկայացուցչի մոտ, արդեն հավաքվածը ֆիքսել ենք: Իրենք շատ բարեխիղճ ձևով այդ ապրանքը հետ են հավաքել և, կարծում եմ, որևէ խնդիր չի լինի: Հայաստանում իրենց ներկայացուցչությունը վերադարձնում է ապրանքը հետ հանձնած գնորդների գումարները»,- նշեց Տիգրան Պետրոսյանը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն