1lurer.am Գարեգին Բ-ի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանը, կշարունակի մնալ կալանավորված։ Կալանքի ժամկետը ևս 2 ամսով երկարաձգվել է:
Այս մասին հայտնել է Քրեական դատարանների խոսնակ Լիանա Ռաֆայելյանը:
Քննչական կոմիտեից հայտնել էին, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածով (քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելը):