Քրիսթին Վայգանդն ավարտում է առաքելությունը Հայաստանում

Հունվարի 30-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդունել է  ՄԱԿ Մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի (ՅՈՒՆԻՍԵՖ) ղեկավար  Քրիսթին Վայգանդին՝ Հայաստանում առաքելության ավարտի կապակցությամբ, հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը բարձր է գնահատել ՀՀ կառավարության և ՄԱԿ Մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի միջև ձևավորված համագործակցությունը և անձամբ Քրիսթին Վայգանդի կարևոր դերը` երեխայի իրավունքների պաշտպանության ոլորտում ՀՀ-ում զգալի առաջընթաց գրանցելու հարցում։

Զրուցակիցներն ընդգծել են ՀՀ և ՄԱԿ Մանկական հիմնադրամի միջև փոխգործակցության 2026-2030թթ. ծրագրային փաստաթղթով սահմանված գործողությունների իրականացմանն ուղղված ծրագրերի շարունակականության ապահովման կարևորությունը։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել Քրիսթին Վայգանդին ՄԱԿ Մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ակտիվ գործունեության համար և մաղթել նորանոր հաջողություններ հետագա աշխատանքում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն