azatutyun.am Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախօրեին Կրեմլում հանդիպել է Իրանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի հետ, ով աշխատանքային այցով գտնվում է Ռուսաստանում, հաղորդում է Կրեմլը:
Հանդիպումից, սակայն, մանրամասներ չեն փոխանցվում:
Նոր հուժկու հարվածի մասին ԱՄՆ նախագահի զգուշացումների ֆոնին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հեռախոսազրույցներ է ունենում տարածաշրջանի երկրների առաջնորդների հետո, Իրանի ԱԳ նախարարն էլ Թուրքիա է մեկնել:
Անցած տարեվերջից սկսված ցույցերից ընթացքում, իրավապաշտպան խմբերի տվյալներով, Իրանում զոհվել է 20-ից մինչև 30 հազար մարդ: