Ադրբեջանի ԱԳ փոխնախարարը և ԱՄՆ Կոնգրեսի պատվիրակությունը քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը | 1lurer.am

1lurer.am Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակության հետ:

Քննարկվել են ընթացիկ տարածաշրջանային իրավիճակը, օգոստոսի 8-ին Վաշինգտոնի խաղաղության գագաթաժողովի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների նշանակությունը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը և խաղաղության համաձայնագրի հետ կապված ձեռնարկվող միջոցները:

Անդրադարձ է եղել ԱՄՆ-Ադրբեջան ռազմավարական գործընկերության խարտիայի նախագծին, ինչպես նաև երկկողմ օրակարգի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն