Իրանի իշխանությունները պետք են վերանայեն իրենց վարքագիծը, որպեսզի արտաքին ուժերին միջամտելու առիթ չտան. Փեզեշքիան | 1lurer.am

1lurer.am Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ երկրի իշխանությունները պարտավոր են վերանայել իրենց վարքագիծը և գործողությունները քաղաքացիների նկատմամբ, որպեսզի արտաքին ուժերին միջամտելու առիթ չտան՝ հաղորդում է Tasnim News-ը:

«Վերջին փորձը ցույց է տվել, որ ոխերիմ թշնամիները, ներառյալ՝ սիոնիստական ռեժիմը և նրա արևմտյան հովանավորները, անընդհատ փորձում են հրահրել, պառակտել Իրանը: Նրանք, օգտագործելով սոցիալական պահանջները, փորձել են բողոքի ցույցերը վերածել քաղաքացիական պատերազմի»,- նշել է Իսլամական Հանրապետության նախագահը։

Փեզեշքիանն ընդգծել է, որ իշխանությունները պետք է լսեն խաղաղ ցուցարարներին և լուծեն նրանց իրական խնդիրները:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն