Պուտինի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը մեկնել է ԱՄՆ | armenpress.am

armenpress.am Ռուսաստանի նախագահի արտասահմանյան երկրների հետ ներդրումային և տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը հայտնել է, որ գտնվում է Մայամիում։

Դմիտրիևը այդ մասին տեղեկացրել է իր Instagram-ի էջում՝ հրապարակելով դեպի Մայամի թռչող ինքնաթիռի քարտեզը։ «Կրկին Մայամիում»,-գրել է նա։

Ավելի վաղ Reuters-ը հայտնել էր, որ Դմիտրիևը հունվարի 31-ին նախատեսում է այցելել Մայամի՝ ԱՄՆ նախագահի աշխատակազմի ներկայացուցիչների հետ հանդիպելու նպատակով։

 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն