«Տիգրան Մեծ» բնակելի համալիրի բնակիչները դատարան են դիմել. միլիոնավոր դրամներ են պահանջում | pastinfo.am

pastinfo.am«Շինաս» ՍՊԸ-ն, ի դեմս տնօրեն Տիգրան Նազարյանի, «Տիգրան Մեծ» բնակելի համալիրի բնակարանները գնորդներին փորձում է հանձնել կիսավեր վիճակով։ Այս մասին Փաստինֆո-ինփոխանցում են տեղի բնակիչները՝ նշելով, որ իրենց հրավիրել են նոտար։

Բնակիչներին առաջարկվում է ստորագրել փոխանցման փաստաթուղթ, որով նրանք պետք է ընդունեն բնակարանները՝ խնդիրներով հանդերձ և միաժամանակ փաստացի հրաժարվեն կառուցապատողի պատասխանատվությունից։

Նորակառույց այս շենքն արդեն քանդվում է, պոկվում են շենքի արտաքին սալիկները, պայթել ջրախողովակները, իսկ պատերն էլ՝ ճաքել։

Բնակիչները կայքին հայտնել են, որ չեն հրաժարվում բնակարաններն ընդունելուց, սակայն չեն պատրաստվում ստորագրությամբ օրինականացնել վտանգավոր և իրականությանը չհամապատասխանող վիճակը։ Նրանք պահանջում են, որ նախ վերացվեն շենքի բոլոր խնդիրները, և միայն դրանից հետո իրականացվի բնակարանների հանձնումը՝ լիարժեք պատասխանատվությամբ:

Փաստաբան Ռոման Երիցյանն ասել է, որ հունվարի 30-ին շենքի 50 բնակիչ խմբային հայց են ներկայացրել դատարան։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն