Արդյունավետ ու կառուցողական հանդիպում ունեցա Դմիտրիևի հետ. Ուիթքոֆ | azatutyun.am

azatutyun.am Միացյալ Նահանգների պատվիրակությունն այսօր Ֆլորիդայում «արդյունավետ և կառուցողական հանդիպումներ» է ունեցել Ռուսաստանի նախագահի բանագնաց Կիրիլ Դմիտրիևի հետ, այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը:

Ուիթքոֆը նշել է, որ ԱՄՆ պատվիրակության կազմում են եղել նաև ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը, նախագահ Դոնալդ Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները, և Սպիտակ տան խորհրդական Ջոշ Գրուենբաումը:

Այսօր հաղորդվել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի բանագնաց, տնտեսական հարցերով երկկողմ խմբի ղեկավարներ՝ Ուղղակի ներդրումների ռուսաստանյան հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը Մայամիում է՝ ԱՄՆ վարչակազմի պաշտոնյաների հետ բանակցությունների համար:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն