Հնդկաստանը նավթ կգնի Վենեսուելայից, ոչ թե Իրանից․ Թրամփ | factor.am

factor.am Հնդկաստանը իրանական նավթի փոխարեն կգնի վենեսուելական նավթ․ այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Մենք արդեն ավարտել ենք այս գործարքը, գործարքի հայեցակարգը»,-ասել է նա Air Force One ինքնաթիռում ելույթի ժամանակ՝ Ֆլորիդայից Վաշինգտոն ուղևորվելիս։

Թրամփի այս հայտարարությունը հնչել է մեկ օր անց այն բանից հետո, երբ Վաշինգտոնը Նյու Դելիին տեղեկացրել է, որ շուտով հնարավոր կլինի վերսկսել վենեսուելական նավթի գնումները, Reuters-ին հայտնել են երեք իրազեկ աղբյուրներ։ Գործակալության տվյալներով՝ այս քայլը, ի թիվս այլնի, նպատակ ունի օգնել Հնդկաստանին փոխարինել Ռուսաստանից նավթի ներմուծումը։

Շաբաթ օրը Թրամփը նաև հայտարարել է, որ Չինաստանը կարող է ԱՄՆ-ի հետ գործարք կնքել՝ վենեսուելական նավթ գնելու համար։

Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն