Մարտունու բնակարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել․ ՆԳՆ

Փետրվարի 2-ին, ժամը 10։44-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարտունի քաղաքի Երևանյան փողոցի շենքերից մեկի 4-րդ հարկում տեղի է ունեցել պայթյուն․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևանյան փողոցի շենքերից մեկի 4-րդ հարկի բնակարանում, դեռևս չբացահայտված հանգամանքներում, տեղի է ունեցել պայթյուն․ վնասվել են ննջասենյակի պատուհանը և դուռը, ինչպես նաև խոհանոցի պատուհանը․ տուժածներ չկան։

Փրկարարները սահմանազատել են տարածքը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն