Ուկրաինան, Ռուսաստանը և ԱՄՆ-ն բանակցություններ կանցկացնեն փետրվարի 4-5-ին | armenpress.am

armenpress.am Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի մասնակցությամբ հաջորդ եռակողմ բանակցությունները նախատեսված են փետրվարի 4-ին և 5-ին Աբու Դաբիում։

«Ուկրաինան պատրաստ է բովանդակալից քննարկումների, և մենք շահագրգռված ենք ապահովել, որ արդյունքները մեզ մոտեցնեն պատերազմի իրական և արժանապատիվ ավարտին», – «Արմենպրես»-ի փոխանցմամբ` փետրվարի 1-ին սոցիալական ցանցերում գրել է Զելենսկին։

Ռուսաստանի և Միացյալ Նահանգների ներկայացուցիչները դեռևս մեկնաբանություններ չեն արել։

Եռակողմ բանակցությունների նոր փուլը նախատեսվում էր անցկացնել փետրվարի 1-ին Աբու Դաբիում։

Ուկրաինայի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև եռակողմ բանակցությունների առաջին փուլը տեղի է ունեցել փակ դռների հետևում Աբու Դաբիում հունվարի 23-24-ին: ԱՄԷ արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունները անմիջական շփում են ունեցել բանակցությունների ընթացքում։

Ուկրաինայի ներկայացուցիչները բանակցությունները բնութագրել էին որպես «դրական» և «կառուցողական», մինչդեռ Ռուսաստանի ներկայացուցիչները նշել էին, որ «սխալ կլինի նախնական շփումներից որևէ էական արդյունք ակնկալել»։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն