Լեհաստանում ցրտահարության պատճառով ավելի քան 50 մարդ է մահացել | shantnews.am

shantnews.am Լեհաստանում ձմռան սկզբից ի վեր ցածր ջերմաստիճանի պատճառով մահացել է ավելի քան 50 մարդ, լրագրողներին հայտնել է Հանրապետության ներքին գործերի և կառավարման փոխնախարար Վիեսլավ Շեպանսկին։

«Սաստիկ ցրտի ալիքը հասնում է իր գագաթնակետին։ Մենք տխուր լուրեր ունենք նոր զոհերի մասին։ Այս պահին մենք տեղեկություններ ունենք 54 մահվան դեպքի մասին։ Մենք նաև տեղեկություններ ունենք հիպոթերմիայով տառապող 36 մարդու մասին», -ասել էՇչեպանսկին։

Նա պարզաբանել է, որ լքված տներում ապրող մարդիկ հաճախ դառնում են ցրտահարության զոհ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն