ԱՄՆ-ն բանակցություններ է վարում Կուբայի բարձրագույն ղեկավարության հետ. Թրամփ | 1lurer.am

1lurer.am  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը բանակցություններ է վարում Հավանայի ղեկավարության հետ՝ գործարք կնքելու համար: Դա տեղի է ունեցել մի քանի օր անց այն բանից հետո, երբ Թրամփը Կուբայի տուժած տնտեսությանը սպառնացել է նավթային շրջափակմամբ։

«Կուբան փլուզվող երկիր է։ Դա եղել է վաղուց, բայց հիմա նրա կողքին չկա Վենեսուելա, որը կարող է աջակցել։ Այսպիսով՝ մենք խոսում ենք Կուբայի ամենաբարձրաստիճան անձանց հետ, որպեսզի տեսնենք, թե ինչ կլինի»,-ասել է Թրամփը, բայց որևէ ակնարկ չի արել, թե ինչ կարող է ենթադրել նման գործարքը՝ գրում է France 24-ը:

ԱՄՆ նախագահի վարչակազմը ճնշում է գործադրում Ֆլորիդայից հարավ գտնվող կոմունիստական ​​​​կղզային պետության վրա հունվարի 3-ին Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոյի տապալումից հետո, որի երկիրը Հավանայի մտերիմ դաշնակիցն էր և Կուբա նավթի արտահանման կարևոր աղբյուր։

Հինգշաբթի ԱՄՆ ​​նախագահը ստորագրել է հրաման, որով սպառնում է լրացուցիչ մաքսատուրքեր սահմանել Կուբային նավթ վաճառող երկրների նկատմամբ։ Թրամփը և պետքարտուղար Մարկո Ռուբիոն՝ Մայամիում ծնված կուբացի էմիգրանտների որդին, չեն թաքցնում Հավանայում ռեժիմի փոփոխություն մտցնելու իրենց ցանկությունը՝ նշել է ֆրանսիական լրատվականը։

Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը կիրակի հայտարարել է, որ իր վարչակազմը նախատեսում է մարդասիրական օգնություն ուղարկել Կուբա, այդ թվում ՝ «պարեն և այլ ապրանքներ», միաժամանակ շարունակել աշխատանքը կղզի՝ նավթի մատակարարումների հարցը դիվանագիտական ճանապարհով լուծելու ուղղությամբ:

Իր հերթին, Կուբայի կառավարությունը մեղադրել է Թրամփին՝ երկիրը տնտեսապես խեղդելու ձգտման համար, որտեղ էլեկտրաէներգիայի ամենօրյա անջատումները սրվում են, իսկ բենզալցակայաններում՝ հերթերը երկարում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն