Դատարանը մերժեց Շահրամանյանի ԼՂՀ-ն լուծարելու մասին հրապարակումը հերքելու պահանջով հայցը՝ ընդդեմ ԿԳՄՍՆ-ի և Նժդեհ Հովսեփյանի | pastinfo.am

pastinfo.am Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանում՝ դատավոր Աշոտ Հովհաննիսյանի նախագահությամբ, մերժել է  Արցախի հինգերորդ նախագահ Սամվել Շահրամանյանի հայցն՝ ընդդեմ ԿԳՄՍ նախարարության և  Հայաստանի պատմության 9-րդ դասարանի գրքի հեղինակ Նժդեհ Հովսեփյանի։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեց  քաղաքացիական դատարանների խոսնակ Ալեքսանդրա Հովսեփյանը։

Հիշեցնենք, որ փաստաբան Ռոման Երիցյանն Արցախի Հանրապետության նախագահի անունից դիմել էր դատարան՝ ընդդեմ 9-րդ դասարանի «Հայաստանի պատմություն» դասագրքի հեղինակների, ԿԳՄՍ նախարարության և պատասխանատու այլ անձանց՝ պահանջելով  հերքել նախագահի վերաբերյալ գրքում տեղ գտած զրպարտչական տեղեկությունները։ Մասնավորապես, պատմության 9-րդ դասարանի դասագրքում ԼՂ հայաթափման վերաբերյալ գլխում նշվում է, թե իբրև Սամվել Շահրամանյանը ստորագրել է լուծարման փաստաթուղթ։  Միևնույն ժամանակ հայցի ապահովում կիրառելու միջնորդություն է ներկայացվել, որով նախագահի ներկայացուցիչը խնդրել է արգելել ՀՀ բոլոր դպրոցներում Հայաստանի պատմության 9-րդ դասարանի 2025 թ, հրատարակության դասագրքի համապատասպան ենթավերնագրի ուսուցումը դպրոցներում՝ մինչև գործով դատական ակտն ուժի մեջ մտնելու պահը։ Որպես հերքման տեքստ Շահրամանյանը պահանջում է դատարանից՝ պարտավորեցնել պատասխանողներին՝  հրապարակային հնարավոր բոլոր եղանակներով, այդ թվում՝ հերքումը կրթական ծրագիր մտցնելու միջոցով հրապարակել հետևյալ տեքստը․«Հայաստանի պատմություն 9-րդ դասարանի դասագրքի «ԼՂ հարցը միջազգային ասպարեզում․ վերադարձ պատերազմին» 5․3 գլխի «ԼՂ-ի հայաթափումը» ենթավերնագրի տակ արտացոլված համապատասխան հետևյալ տեղեկությունը․ «   ԼՂՀ նախագահը ստորագրեց ԼՂՀ-ն լուծարելու հրամանագիր» կեղծ է և ոչ իրական։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն