Չինաստանը բողոք է հայտնել ԱՄՆ-ին իր քաղաքացիների «անհիմն հարցաքննությունների» պատճառով | armenpress.am

armenpress.am Չինաստանը վճռական բողոք է հայտնում վերջին ժամանակներս ԱՄՆ մուտք գործելիս չինական ընկերությունների աշխատակիցների «անհիմն ձերբակալությունների ու հարցաքննությունների» պատճառով: Այդ մասին փետրվարի 2-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը։

Դիվանագետի խոսքով՝ վերջին ժամանակներս ԱՄՆ-ի իրավապահ մարմինները բազմիցս իրականացրել են չինական ընկերությունների աշխատակիցների երկարատև ու անհիմն հարցաքննություններ, ձերբակալություններ և արտաքսումներ։ Լին Ցզյանը նշել է, որ ԱՄՆ-ի իրավապահ մարմինների մեթոդները դաժան են, լրջորեն խախտում են Չինաստանի քաղաքացիների օրինական իրավունքներն ու շահերը, ինչպես նաև խաթարում երկու երկրների միջև բնականոն գործարար փոխանակումների և համագործակցության մթնոլորտը։

«Չինաստանը խիստ դժգոհություն և վճռական բողոք է հայտնում այդ կապակցությամբ», – ասել է դիվանագետը։

Լին Ցզյանը հայտարարել է, որ Չինաստանը կոչ է անում Միացյալ Նահանգներին դադարեցնել չինական ընկերությունների աշխատակիցների անհիմն հարցաքննությունները՝ ընդգծելով, որ Պեկինը կշարունակի վճռական և գործուն միջոցներ ձեռնարկել երկրի քաղաքացիների օրինական իրավունքներն ու շահերը պաշտպանելու համար։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն