Նախիջևանի սահմանադրությունից հեռացվում են Մոսկվայի և Կարսի պայմանագրերի մասին հիշատակումները

Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Սահմանադրության նախաբանը փոփոխվել է․ Սահմանադրությունից հեռացվել են Մոսկվայի և Կարսի պայմանագրերի մասին հիշատակումները։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ այս մասին նշված է Ադրբեջանի Հանրապետության «Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագծում, որը երկրորդ ընթերցմամբ ընդունվել է Միլլի Մեջլիսի այսօրվա նիստում։

Մինչ այժմ գործող Սահմանադրության նախաբանում նշվում էր, որ «Նախիջևանի ինքնավարության հիմքերը դրվել են 1921 թվականի մարտի 16-ի Մոսկվայի և 1921 թվականի հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագրերով, որոնք ներկայումս ուժի մեջ են»։

Առաջարկվող նոր տարբերակում նշվում է՝ «Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը Ադրբեջանի Հանրապետության անբաժանելի մասն է»։

Նախիջևանի ներկայիս Սահմանադրությունը հիմնված է 1991 թվականի օգոստոսի 30-ի «Ադրբեջանի Հանրապետության պետական ​​անկախության վերականգնման մասին» հռչակագրում, 1991 թվականի հոկտեմբերի 18-ի «Ադրբեջանի Հանրապետության պետական ​​անկախության մասին» սահմանադրական ակտում և 1995 թվականի նոյեմբերի 12-ին համաժողովրդական քվեարկությամբ՝ հանրաքվեով ընդունված Ադրբեջանի Հանրապետության Սահմանադրությունում ամրագրված սկզբունքների վրա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն