Կրեմլը հաստատել է՝ Աբու Դաբիում փետրվարի 4-5-ը երկրորդ եռակողմ հանդիպումը տեղի կունենա | factor.am

factor.am  Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ փետրվարի 1-2-ը նախատեսված Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ պատվիրակությունների հանդիպումը խաղաղության գործընթացի շուրջ տեղի կունենա փետրվարի 4-5-ին։ Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին էր հայտարարել այս ժամկետների մասին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Պեսկովն ասել է, որ ամսաթիվը հետաձգվել է՝ «երեք կողմերի ժամանակացույցերի լրացուցիչ համակարգման» անհրաժեշտության պատճառով։

Հանդիպումը հետաձգվել է, ենթադրաբար, Միացյալ Նահանգների նախաձեռնությամբ։ Երկրորդ փուլից առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խնդրել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ մինչև փետրվարի 1-ը ձեռնպահ մնալ Կիևի և շրջակա տարածաշրջանի էներգետիկ օբյեկտների վրա հետագա հարվածներից՝ ուժեղ ցրտերի և նախորդ ռուսական զանգվածային հարձակումների հետևանքների ֆոնին։

Կրեմլի խոսնակը չի մանրամասնել՝ արդյո՞ք էներգետիկ օբյեկտների վրա հարվածների մորատորիումը կերկարաձգվի մինչև բանակցությունների նոր փուլի մեկնարկը։ Նա նաև հայտարարել է, որ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավարի, նախագահի հատուկ դեսպան Կիրիլ Դմիտրիևի և ԱՄՆ ներկայացուցիչների միջև անցյալ շաբաթավերջին Մայամիում կայացած բանակցությունները կառուցողական և դրական էին։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն