Պուտին-Զելենսկի հանդիպումը կարող է կայանալ միայն Մոսկվայում․ Պեսկով | azatutyun.am

azatutyun.am  «Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հանդիպումը կարող է կայանալ միմիայն Մոսկվայում», – այսօր հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։

«Զելենսկին շփումներ է առաջարկում, Պուտինը հայտարարել է, որ դրանք հնարավոր են միայն Մոսկվայում։ Մեր դիրքորոշումն այս հարցում անփոփոխ է», – նշել է Պեսկովը՝ պատասխանելով ռուսաստանցի լրագրողների հարցին, թե արդյոք Մոսկվան դիտարկում է նախագահների հանդիպումը չեզոք տարածքում անցկացնելու հնարավորությունը։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն