Փաշինյանն ու Ալիևը Աբու Դաբիում կմասնակցեն Զայեդ մարդկային եղբայրության մրցանակի հանձնման արարողությանը | aysor.am

aysor.am ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 4-ին ներկա կգտնվի Շեյխ Զայեդ հիմնադրամի «Մարդկային եղբայրության համար» 2026 թվականի մրցանակաբաշխությանը։ Այս մասին Aysor.am-ին հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը:

Մրցանակաբաշխությունը տեղի է ունենալու Արաբական Միացյալ Էմիրություններում։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսօր՝ փետրվարի 2-ին, արդեն ժամանել է ԱՄԷ։

Հիշեցնենք, որ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները խաղաղության համաձայնագրի համար «Զայեդ» Մարդկային եղբայրության մրցանակին էին արժանացել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն