Գվարդիայի ծառայողները կողոպուտի կասկածանքով ձերբակալել են երկու երիտասարդի

Հունվարի 31-ին՝ ժամը 14:40-ին, Հանրապետության հրապարակում, Ոստիկանության գվարդիայի ծառայողներին փողոցային երաժիշտ ներկայացած մի տղամարդ մատնացույց անելով երկու վազող երիտասարդի՝ հայտնել է, որ նրանք իր պայուսակից բացահայտ հափշտակել են գումար։
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՆԳՆ-ից:

Գվարդիայի ծառայողները երիտասարդներին հետապնդել են, բռնել Տիգրան Մեծի պողոտայում, կողոպուտի կասկածանքով ձերբակալել ու ներկայացրել Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին։

18-ամյա երիտասարդներն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։

Հանգամանքները պարզվում են։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն