Պետական բյուջեի եկամուտները նախորդ տարի կազմել են 2 տրլն 886 մլրդ դրամ, աճը 11.9 տոկոս է. Ֆիննախ

Պետական բյուջեի եկամուտներն ու ծախսերը 2025-ին 2024 թվականի նկատմամբ աճել են:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ֆինանսների նախարարության հրապարակած՝ Մակրոտնտեսական զարգացումների ամփոփագրից:

Պետական բյուջեի եկամուտները 2025թ հունվար-դեկտեմբերին կազմել են 2 տրլն 886 մլրդ դրամ՝ նախորդող տարվա՝ 2024-ի նկատմամբ աճելով 11.9 տոկոս: Հարկային եկամուտները նախորդ տարի կազմել են 2 տրլն 725.2 մլրդ դրամ,  2024-ի նկատմամբ աճը 14 տոկոս է:

Ծախսերը հունվար-դեկտեմբերին կազմել են 3 տրլն 305.3 մլրդ դրամ, 2024-ի նկատմամբ աճը 11.8 տոկոս է:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն