Հնդկաստանի ԶՈՒ պաշտպանության շտաբի պետն այցելել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա

Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանը փետրվարի 2-ին այցելել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա:

Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը:

Այցի ընթացքում գեներալ Անիլ Չաուհանին ներկայացվել են ակադեմիայի կառուցվածքը, կրթական ծրագրերը, կուրսանտների մասնագիտական պատրաստման առանձնահատկությունները։

Ռազմական ակադեմիայում Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ Անիլ Չաուհանը մասնակցել է տեղեկատվական տեխնոլոգիաների լաբորատորիայի և հեռավար ուսուցման կենտրոնի բացման արարողությանը։

Այնուհետև գեներալ Անիլ Չաուհանն այցելել է ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարան, հանդիպել համալսարանի ղեկավար և պրոֆեսորադասախոսական կազմի հետ, ծանոթացել համալսարանի գործունեության հիմնական ուղղություններին, հանդես եկել դասախոսությամբ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն