Դոնալդ Թրամփը և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հեռախոսազրույց են ունեցել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին այսօր հեռախոսազրույց են ունեցել:

Այս մասին հայտնել է Հնդկաստանում ԱՄՆ դեսպան Սերջիո Գորը։

«Նախագահ Թրամփը հենց նոր խոսեց վարչապետ Մոդիի հետ։ Մնացեք կապի մեջ…»,- գրել է Գորը X սոցիալական հարթակում՝ այլ մանրամասներ չհայտնելով։

Հեռախոսազրույցից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Մոդիի հետ քննարկել են բազմաթիվ հարցեր, այդ թվում՝ առևտուրը և Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև պատերազմի ավարտը։

«Նա համաձայնել է դադարեցնել ռուսական նավթի գնումները և ավելի շատ գնել ԱՄՆ-ից, հնարավոր է՝ նաև Վենեսուելայից։ Սա կօգնի վերջ դնել Ուկրաինայում ընթացող պատերազմին»,-գրել է ԱՄՆ նախագահը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն