Դա նշանակում է՝ ամեն ինչ անել, որ TRIPP-ը չաշխատի․ Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ-ի՝ TRIPP-ին միանալու հավանականության մասին | factor.am

factor.am  TRIPP-ին ՌԴ-ի հավանական մասնակցությունը ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը համարում է «ամեն ինչ անել, որ TRIPP-ը չաշխատի։ Այս մասին ԱԺ նախագահն ասել է Factor TV-ին տված հարցազրույցում՝ պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է, որ փետրվարի 5-ին ՌԴ պաշտոնական այցի շրջանակներում քննարկվի Ռուսաստանի TRIPP-ին միանալու հավանականությունը։

«TRIPP-ը հայ-ամերիկյան կազմակերպություն է, եթե մենք խոսում ենք նմանատիպ ինչ-որ երթուղու կամ նմանատիպ ինչ-որ ճանապարհ բացելու մասին, ըստ իս, դա պետք է լինի առանձին նախաձեռնություն, բայց TRIPP-ի շրջանակում դա մի քիչ աբսուրդային եմ համարում, որովհետև դա նշանակում է ամեն ինչ անել, որ TRIPP-ը հանկարծ չաշխատի»,- ասել է ԱԺ նախագահը։

Հիշեցնենք, որ ՌԴ արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել էր, որ Ռուսաստանը պատրաստ է քննարկել TRIPP -ին միանալու տարբերակը՝ հաշվի առնելով «ռուսական երկաթուղու եզակի փորձը»։

Հարցին՝ ի՞նչ է նշանակում Ռուսաստանի ցուցաբերած այս հետաքրքրությունը, Ալեն Սիմոնյանն ասել է․«Այդպիսի մեծ պետության գործելաոճ է, ոչ մի նոր բան և ոչ մի արտառոց բան չի նշանակում։ Բոլորն էլ հետաքրքրված են իրենց շրջապատող երկրներում իրենց ազդեցությունն ունենալ, և այդ ազդեցությունը, եթե ռազմական առումով արդեն հնարավոր չի ունենալ, բնական է, տնտեսական առումով է այդ ազդեցությունը»։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն