Ե՞րբ է սկսվելու Գյումրու «չոր նավահանգստի» շինարարությունը. նախարարության պատասխանը | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru Հայաստանում պատկան մարմիներից որևէ մեկը չգիտի, թե երբ է սկսվելու Գյումրիում «չոր նավահանգստի» և արդյունաբերական հանգույցի շինարարությունը։ Նման եզրակացության կարելի է հանգել Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից ստացված պատասխանից։

Ավելի վաղ հայկական կողմը հայտարարել էր, որ շինարարական աշխատանքները պետք է սկսվեն 2024 թվականի երկրորդ կեսին։ Արդեն 2025 թվականի դեկտեմբերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Համբուրգում լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց, որ տեղի նավահանգստի ղեկավարությունը հետաքրքրված է Գյումրիում «չոր նավահանգիստ» ստեղծելու նախագծով։

Նախարարությունից մեր հարցերին ի պատասխան հայտնեցին, որ նախագիծը դեռ արդիական է։ Մասնավորապես, Շիրակի մարզում նախատեսվում է իրականացնել «չոր նավահանգիստ» ներդրումային ծրագիրը, որը կտեղակայվի օդանավակայանի, երկաթուղու, Թուրքիայի հետ սահմանի հարևանությամբ: Ծրագրի նպատակն է զարգացնել լոգիստիկ և արդյունաբերական ենթակառուցվածքները:

«ՀՀ էկոնոմիկայի նախարարության պատվերով միջազգային փորձագետների կողմից իրականացվում է ծրագրի իրագործելիության ուսումնասիրություն՝ Հայաստան–Թուրքիա, Հայաստան–Ադրբեջան սահմանների բացման սցենարի համատեքստում»,- պատասխանել են նախարարությունից:

Գերատեսչությունից հավաստիացրել են, որ զուգահեռաբար նախագիծը քննարկվում է տեղական և միջազգային ներդրողների և օպերատորների հետ։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն