factor.am Հայաստանը նախկինի պես մնում է ՀԱՊԿ անդամ՝ բոլոր իրավունքներով և պարտավորություններով։ Մոսկվան հանդես է գալիս կազմակերպության աշխատանքներին Երևանի լիիրավ մասնակցության օգտին։ Այս մասին ասվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության՝ լրատվամիջոցների հարցերին տված մեկնաբանությունում, գրում է ՏԱՍՍ-ը։
«Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ բոլոր իրավունքներով և պարտավորություններով։ Մենք աջակցում ենք, որ Երևանը լիիրավ մասնակցի կազմակերպության աշխատանքներին, քանի որ դա երկրի անվտանգության անբաժանելի տարրն է»,- նշել է գերատեսչությունը։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանը սառեցրել է անդամակցությունը ՀԱՊԿ-ին։