civilnet.am Փետրվարի 1-ին Հայաստանի զինված ուժերը դիմավորեցին նոր իրականության մեջ։ Գրեթե 30 տարի զինվորական ստորաբաժանումներում հոգևորականների ծառայությունից հետո պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանը վերջակետ դրեց մի ամբողջ դարաշրջանի։ Վազգեն Սարգսյանի օրոք ստեղծված «Զինված ուժերի հոգևոր առաջնորդության» ինստիտուտը պաշտոնապես լուծարվեց։
Բարեփոխման էությունը հետևյալն է՝ բանակում ծառայող հոգևորականը դադարում է լինել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչը, որը «գործուղված» է զորամաս։ Այժմ նա զինվորական սպա է։ Հրամանը հրապարակելիս պաշտպանության նախարարն ընդգծել է․
«Տարբեր մեկնաբանություններից և թյուրիմացություններից խուսափելու նպատակով հրապարակում եմ հրաման, որը կարգավորում է զինված ուժերում հոգևոր ծառայության կազմակերպումը։ Սա քայլ է դեպի համակարգվածություն և հստակ չափանիշներ»։
Նոր հրամանով Գլխավոր շտաբի հաստիքացուցակում նախատեսվում են ավագ կապելանի (անգլ. chaplain) մայորական և կապելանի կապիտանական պաշտոններ։ Նրանք ենթարկվելու են բարոյահոգեբանական ապահովման վարչությանը։ Թեև նշանակման համար շարունակում է պահանջվել Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր կրթություն, առանցքային բառը այստեղ ենթակայությունն է։ Այժմ կապելանը այլևս «կողքից կանգնած» հոգևոր հայր չէ, այլ զինվորական մասնագետ, որը կատարում է հրամանատարի հրամանները։
Հայաստանը տվյալ դեպքում հեծանիվ չի հորինում։ Կապելանության ինստիտուտը տարբեր ձևերով գոյություն ունի ժամանակակից բանակների մեծ մասում։ Օրինակ՝ ԱՄՆ-ում կրոնական տարբեր համայնքների կապելանները ծառայողական սպաներ են, որոնց ֆինանսավորում է պետությունը։ Նրանք իրավունք չունեն զենք կրել կամ մասնակցել մարտական գործողություններին որպես կոմբատանտներ։ Նրանց առաքելությունը ոչ միայն աղոթքն է, այլև հրամանատարությանը խորհրդատվություն տրամադրելը էթիկայի և ստորաբաժանման բարոյահոգեբանական մթնոլորտի հարցերում։
Եկեղեցու սպասավորները և հայոց բանակը
Այս պատմության առանցքային գործոնը, իհարկե, իշխանության և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջև առկա հակասությունն է։ Մայր Աթոռ խիստ արձագանքեց Պապիկյանի որոշմանը. «Միակողմանի որոշում է, որն անտեսում է բանակի և Եկեղեցու միջև դարավոր փոխգործակցության փորձը։ Զինվորներին նման բարդ ժամանակահատվածում լիարժեք հոգևոր խնամքից զրկելը հարված է պետության հոգևոր անվտանգությանը»։
«Ինքնավար» հոգևորականների ինստիտուտի լուծարումը իշխանությունների համար նպատակ ունի թուլացնել Եկեղեցու դիրքերը, որը մեծ ազդեցություն ունի զինվորների և սպաների վրա։ Եկեղեցին մտահոգությունը հիմնավոր է, որ սպա դարձած հոգևորականը վիճելի իրավիճակում կընտրի զինվորական կանոնադրությունը, այլ ոչ թե կանոնը։
Մասնագետները մատնանշում են նաև իրավական կոլիզիա։ «Հայաստանի Հանրապետության և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքը ուղղակիորեն երաշխավորում է Եկեղեցու ներկայացուցիչների ներկայությունը բանակում։ Նրանց կարգավիճակի տեղափոխումը ՊՆ-ի ենթակայության ներքո փաստացի վերացնում է այդ ծառայության ինքնավարությունը։
Ի՞նչ է փոխվում շարքային զինվորի համար
Կապելանության ինստիտուտի բարեփոխումը պարզապես անվանափոխություն չէ։ Սովորական զորակոչիկի կամ պայմանագրային զինծառայողի համար այն նշանակում է շատ կոնկրետ փոփոխություններ։
1. Հոգևորականn այժմ «բարոյականության սպա՞» է։ Եթե նախկինում հոգևորականը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից եկած հյուր էր, որը չէր մտնում բանակային հիերարխիայի մեջ, ապա փետրվարի 1-ից կապելանը սպա է։ Նա ենթարկվում է զորամասի հրամանատարին և բարոյահոգեբանական ապահովման վարչությանը։ Զինվորի համար սա նշանակում է, որ «խոստովանության գաղտնիքի» և «զեկույցի» միջև սահմանը դառնում է չափազանց խոցելի։
2. Կլինե՞ն արդյոք հոգևորականներ յուրաքանչյուր զորամասում։ Ամենայն հավանականությամբ՝ շատ ավելի քիչ։ Հունվարի վերջի տվյալներով՝ Հայաստանի ԶՈւ-ում ծառայած 42 կապելաններից մնում 1 ընդամենը ութը՝ հիմնականում ժամկետային ծառայություն անցնող սարկավագներ։ Մնացած հոգևորականները լքում են բանակը։ Սա նշանակում է, որ բազմաթիվ զորամասերում մշտական հոգևոր «նաստավնիկ» (наставник) պարզապես չի լինի։
3. Ի՞նչ կլինի հայկական բանակի գլխավոր սրբազան մասունքի՝ «Աշոտ Երկաթ» խաչի պատճենի հետ։ Խաչը եղել է ԶՈւ-ի հոգևոր առաջնորդության խորհրդանիշը և պահվում է Գլխավոր շտաբում։ Ինստիտուտի լուծարումից հետո այս խորհրդանիշը այլևս պաշտոնապես ամրագրված չէ բանակին։ Կունենա՞ արդյոք նոր ծառայությունը իր խորհրդանիշը, դեռ պարզ չէ։
4. Զինվորը կարո՞ղ է մկրտվել կամ պսակադրվել բանակում։ Հավատքի ազատության իրավունքն օրենքով պահպանվում է։ Սակայն եթե նախկինում այս հարցերը լուծվում էին անմիջապես բանակային հոգևորականի միջոցով, այժմ, ամենայն հավանականությամբ, ծեսերի համար անհրաժեշտ կլինի հրավիրել մոտակա եկեղեցու հոգևորականին, ինչը կպահանջի լրացուցիչ թույլտվություններ հրամանատարությունից։
5. Համաշխարհային փորձով սպա-կապելանները սովորաբար մնում են ոչ կոմբատանտներ։ Նոր հրամանով այս կետը մանրամասն չի սահմանվում, ինչը թողնում է բաց տարածք ազգային առանձնահատկությունների համար։
Այստեղ կարևոր է հաշվի առնել մշակութային համատեքստը։ Հայաստանում հոգևորականը պատմականորեն ասոցացվում է հայրենիքի պաշտպանի կերպարի հետ, որը գոյաբանական սպառնալիքի դեպքում խաչը փոխարինում է սրով։ Հայ եկեղեցին չի խոչընդոտում այս հերոսացմանը՝ այն դիտարկելով որպես ազգի և հայրենիքի հանդեպ պարտքի կատարում։
Այնուամենայնիվ, այժմ կապելաններն ինտեգրվում են կանոնավոր կառույցի մեջ, որտեղ կարգապահությունն ու հրամանների կատարումը առաջնային են։ Սա ստեղծում է իրավական և գաղափարական որոշակի հակասություն «մարտիկի» սրբացված կերպարի և ժամանակակից զինվորական կանոնադրության միջև, որը պահանջում է դերերի հստակ բաժանում։
6. Իսկ ի՞նչ կլինի աղոթքների և պատարագների հետ։ Եթե նախկինում պատարագների գրաֆիկը համակարգում էր Մայր Աթոռը, ապա այժմ դա Գլխավոր շտաբի իրավասությունն է։ Աղոթքը զորամասում այլևս «հովվի այց» չէ, այլ բարոյահոգեբանական պատրաստության պլանի մաս, որը հաստատում է սպա։
Դրական և բացասական կողմեր
Դրական կողմերից է պրոֆեսիոնալացումը. հոգևոր աջակցությունը դառնում է համակարգված հոգեբանական աշխատանքի մաս։ Կվերանա այն քաոսը, երբ մի զորամասում հոգևորականը ակտիվ է, իսկ մյուսում նրան օրերով չեն տեսնում։
Կբարելավվի նաև կարգապահությունը։ Ուսադիրներով կապելանը հստակ գիտի իր իրավունքներն ու պարտականությունները։ Նա այլևս հյուր չէ, այլ թիմի անդամ, որը պատասխանատվություն է կրում արդյունքի համար։
Բացասկաան հնարավոր հետևանքը կարող է լինել վստահության ճգնաժամը։ Կգնա՞ արդյոք զինվորը խոստովանության մի սպայի մոտ, որը վաղը կարող է զեկուցել նրա հոգեվիճակի մասին։ Հոգևոր մտերմությունը հաճախ կառուցվում է հենց այն փաստի վրա, որ հոգևորականը «համակարգից դուրս» է։ Իսկ համակարգվածությունը հարցականի տակ է դնում խոստովանության գաղտնիքը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում