azatutyun.am Դատարանը երկարաձգեց Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի կալանքը երկու ամսով: Փաստաբանը հիմնավորումները դեռ չի ստացել:
Անդրադառնալով Արշակ սրբազանի գործով իրեղեն ապացույցի՝ մարիխուանայի գլանակի անհետացման մասին «Ազատության» հարցին՝ փաստաբան Արսեն Բաբայանը պատասխանեց. «Քննիչն ասել է՝ գլանակը չի անհետացել, տեղում է»:
Իշխանություն-եկեղեցի սուր հակասությունների ֆոնին իրավապահները նոր թափ հաղորդեցին 7 տարվա վաղեմության մի հաղորդման, որի արդյունքում Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը հայտնվեց ճաղերի հետևում:
Իրավապահները պնդում են 2018-ին կաթողիկոսի հեռացումը պահանջող «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժման մասնակիցներից մեկին վարկաբեկելու նպատակով Գարեգին Երկրորդի մերձավոր շրջապատի բարձրաստիճան հոգևորականը հրահանգել էր ակցիայի մասնակիցներից մեկի պայուսակում թմրամիջոց գցել:
Դեկտեմբերից կալանավորված Մայր Աթոռի դիվանապետը հերքում է իրեն վերագրվող մեղադրանքը: