Ի՞նչ ֆինանսական միջոցներով է համերգ տվել Նիկոլ Փաշինյանի հիմնած Վարչաբենդը։ FIP.am-ի հարցմանն ի պատասխան, վարչապետի աշխատակազմից հայտնել են՝ միջոցառումն իրականացվել է կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության միջոցներով։
Հունվարի 30-ին կայացավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած Վարչաբենդի առաջին համերգը․ սրան զուգահեռ սոցիալական մեդիայի օգտատերերը կասկած էին հայտնում, որ միջոցառումը իրականացվել է պետական բյուջեի միջոցների հաշվին։
