Թեհրանի շուկայում հրդեհ է բռնկվել | armenpress.am

armenpress.am Իրանի մայրաքաղաքի հյուսիսում գտնվող Ջաննաթ շուկայում խոշոր հրդեհ է բռնկվել, հայտարարել է Թեհրանի հրշեջ ծառայության ներկայացուցիչ Ջալալ Մալեքին SNN հեռուստաալիքի եթերում: Այս մասին տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից։

Մալեքին ասել է, որ այրվել է մոտավորապես 2000 քառակուսի մետր մակերեսով տարածք, որտեղ գտնվում են բազմաթիվ կրպակներ և վաճառքի տաղավարներ։

Հրդեհը մարմանը մասնակցում է հինգ հրշեջ խումբ։ Վիրավորների մասին առայժմ տեղեկություններ չկան, հավելել է Մալեքին։

Իր հերթին, Թեհրանի նահանգի շտապ օգնության ծառայության ներկայացուցիչ Շերվին Թաբրիզին հայտնել է, որ տեղում հերթապահում է մի քանի անձնակազմ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն