Անահիտ Ավանեսյանն ընդունել է սպորտային բժշկության ոլորտի միջազգային և տեղական գործընկերներին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է սպորտային բժշկության ոլորտի միջազգային և տեղական գործընկերներին:

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ առողջապահության նախարարությունը։

Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է ՈւԵՖԱ-ի ֆուտբոլային բժիշկների կրթական ծրագիրը (FDEP), որի նպատակն է բարձրացնել սպորտային բժշկության մասնագիտական կարողությունները՝ ներառելով վնասվածքների կանխարգելումը, ախտորոշումը, բուժումը և վերականգնումը։

Հանդիպմանը մասնակցել են ՈՒԵՖԱ-ի գլխավոր բժշկական տնօրեն Զորան Բահտիյարևիչը և ՀՖՖ բժշկական դեպարտամենտի ղեկավար Նարեկ Վանեսյանը, քննարկվել են առողջապահական համակարգում իրականացվող բարեփոխումները, սպորտային բժշկության հասանելիության ընդլայնումը, վերականգնողական ծառայությունների զարգացումը, ինչպես նաև մասնագիտական կադրերի պատրաստման և վերապատրաստման հարցերը։

Անահիտ Ավանեսյանը կարևորել է ոլորտում ընթացող բարեփոխումների շարունակականությունն ու միջազգային համագործակցության դերը՝ ընդգծելով, որ սպորտային բժշկության զարգացումը ներդրում է ինչպես առողջապահական համակարգի, այնպես էլ երիտասարդ սերնդի առողջ ապագայի համար

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն