Մեզ համար ընկալումն այն է, որ ռուսական կողմը կվերականգնի երկաթգծի կարևոր հատվածները․ Խուդաթյան | civilnet.am

civilnet.am  Մեր ընկալումն այնպիսին է, որ Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքների կարևոր հատվածները կվերականգնի ռուսական կողմը։ Այս մասին փետրվարի 3-ին ասուլիսի ժամանակ հայտարարել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։

«Մենք շարունակում ենք քննարկումները ռուսական կողմի հետ և մեր ընկալումն այնպիսին է, որ մենք միասին ենք իրականացնելու նշված հատվածների երկաթգծի վերականգնման աշխատանքները։ Այսինքն՝ իրենց միջոցով ենք իրականացնելու աշխատանքները։ Վարչապետի հայտարարությունից հետո գործողությունները գնում են այդ ուղղությամբ»,- ասել է նախարարը։

Հունվարի 19-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանն ակնկալում է, որ օր առաջ կվերականգնվեն ռուսական կոնցեսիայի ներքո գտնվող Ախուրիկի հատվածում Հայաստան-Թուրքիա սահմանից մինչև գործող երկաթուղային հատվածը, Հայաստան-Նախիջևան սահմանից մինչև Երասխ հատվածը, Տավուշի հատվածում՝ մինչև Իջևան երկաթուղային կայարանը ներառյալ։

Դեկտեմբերի 25-ին Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է սեփական միջոցներով վերականգնել երկաթուղային ենթակառուցվածքների կարևոր հատվածները, եթե ռուսական կողմը պատշաճ ժամկետներում չիրականացնի այդ աշխատանքները։

Հունվարի 30-ին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Մոսկվան մշտական կապի մեջ է հայաստանյան գործընկերների հետ և օպերատիվ կերպով մշակում է Երևանից ստացված բոլոր հարցումները, այդ թվում՝ տնտեսական բլոկի գծով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն