Դելին դեռ չի հայտարարել ռուսական նավթից հրաժարվելու մասին․ Պեսկով | azatutyun.am

azatutyun.am  «Դելին դեռ չի հայտարարել ռուսական նավթից հրաժարվելու մասին»,- այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։

«Այս պահի դրությամբ այդ թեմայով որևէ հրապարակային հայտարարություն Դելիից մենք չենք լսել»,- պնդել է ռուսաստանցի պաշտոնյան։

Նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էր հայտարարել, որ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին իր հետ զրույցում խոստացել է դադարեցնել ռուսական նավթի գնումները։ Դրա դիմաց Թրամփը հայտարարել է, որ հնդկական արտադրության ապրանքների համար նախատեսված ամերիկյան մաքսատուրքերը կնվազեցվեն։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն