Փարիզի դատախազությունը ցանկանում է հարցաքննել Իլոն Մասկին | azatutyun.am

azatutyun.am  Փարիզի դատախազությունը հարցաքննության է հրավիրել աշխարհի ամենահարուստ գործարար Իլոն Մասկին։ Սրան զուգահեռ՝ ֆրանսիական ոստիկանությունն այսօր խուզարկել է Х-ի փարիզյան գրասենյակը։ Այս մասին հաղորդում է France-Presse գործակալությունը՝ նշելով, որ Մասկի՝ ապրիլի 20-ին նախատեսված հարցաքննությունը կապված է գործարարի սեփականություն հանդիսացող Х (նախկին Twitter) սոցիալական ցանցի գործունեությանն առնչվող հետաքննության հետ։

Ֆրանսիայի դատախազությունը 2025 թվականի հունվարին քրեական գործ էր հարուցել՝ պնդելով, որ Х-ի ալգորիթմն օգտագործվել է երկրի ներքաղաքական կյանքին միջամտության համար։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն