Աբու Դաբիում կայանալիք բանակցություններում Ռուսաստանի պատվիրակության կազմը մնում է նույնը. Պեսկով | armenpress.am

armenpress.am Աբու Դաբիում կայանալիք բանակցություններում Ռուսաստանի պատվիրակության կազմը մնում է նույնը. այն կգլխավորի ՌԴ զինված ուժերի Գլխավոր շտաբի Հետախուզության գլխավոր վարչության պետ Իգոր Կոստյուկովը: Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Դա կլինի նույն պատվիրակությունը, որը եղել է նախորդ անգամ, այն կգլխավորի Կոստյուկովը», – ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե ինչ թեմաներ են քննարկվելու, և ինչպիսին կլինի Ռուսաստանի պատվիրակության կազմը:

Աբու Դաբիում հաջորդ բանակցությունները նախատեսված են փետրվարի 4-5-ին։

ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա առաջին եռակողմ բանակցությունները տեղի են ունեցել հունվարի վերջին։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն