Տեսանյութում երևացող ծառայողի լիազորությունները կասեցվել են․ ՆԳՆ-ն՝ տարածված տեսանյութի վերաբերյալ

ՆԳՆ-ից անդրադարձել են տարածված տեսանյութին, ըստ որի՝ «Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում հարվածում և հայհոյում են քաղաքացուն՝ իբր ցուցմունք կորզելու համար»։

«Ոստիկանի մասնակցությամբ համացանցում տարածված տեսանյութի առնչությամբ հայտնում եմ, որ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում կա նշանակված ծառայողական քննություն, տեսանյութում երևացող ծառայողի լիազորությունները կասեցվել են։

Առերևույթ հանցագործության վերաբերյալ տրվել է հաղորդում»,- հայտնել է Ներքին գործերի նախարարության խոսնակ Նարեկ Սրագսյանը։

Նշենք, որ տեսանյութը հրապարակել է լրագրող Սյուզի Բադոյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն