news.am Ընտրությունների մասնակցության վերաբերյալ չունենք որոշում, եթե ունենանք, կասենք։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 3–ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը Հակակոռուպցիոն դատարանի բակում։
Խոսելով ընդդիմադիր միասնական ճակատով ընտրությունների գնալուն, նա ասաց. «Իրադարձությունները ցույց են տալիս, որ ընդդիմության միավորվելը շատ բարդ խնդիր է, խոսքը չի վերաբերում մեկ ցուցակով գնալուն, կարծում եմ՝ դուք էլ եք այդպես կարծում։ Տեսնենք»։