Իսպանիան պատրաստվում է արգելել անչափահասների մուտքը սոցցանցեր | azatutyun.am

azatutyun.am  Իսպանիան կարգելի անչափահասներին օգտվել սոցիալական ցանցերից։ Այսօր Դուբայում ընթացող միջազգային համաժողովի ժամանակ այս մասին է հայտարարել Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը՝ նշելով, որ խոսքը վերաբերում է մինչև 16 տարեկան երեխաներին։

Սանչեսի խոսքով, երկրի խորհրդարանը պատրաստվում է խստացնել սոցիալական ցանցերի գործունեությունը կարգավորող օրենսդրությունը՝ նաև քրեական պատասխանատվություն սահմանելով սոցցանցերի ղեկավարների համար։

«Այդ տեխնոլոգիական պլատֆորմների ղեկավարները նաև քրեական պատասխանատվություն կկրեն, եթե անօրինական կամ ատելություն սերմանող բովանդակությունը իրենց ցանցերից չհեռացվի», – նշել է Սանչեսը։

Իսպանիայից բացի, անչափահասների համար սոցցանցերը արգելելու մտադրության մասին հայտարարում է նաև Ֆրանսիայի կառավարությունը։ Ավստրալիայում այդ արգելքն ուժի մեջ է մտել 2025 թվականի դեկտեմբերին։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն