Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի միջև ժողովրդավարական համագործակցության զարգացման ծրագրի շրջանակում փետրվարի 1-3-ը Ստոկհոլմում (Շվեդիայի Թագավորություն) է գտնվում ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, ՀՀ Ազգային ժողովի և ՇԹ Ռիկսդագի միջև ժողովրդավարական համագործակցության զարգացման ծրագրի աշխատանքային խմբի ղեկավար Ռուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը, պատգամավորներ Լուսինե Բադալյանը, Գառնիկ Դանիելյանը և ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Հեղինե Խաչիկյանը:
Շվեդական կողմից աշխատանքային խմբի ղեկավարը ՇԹ Ռիկսդագի երրորդ փոխխոսնակ Կերստին Լունդգրենն է:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, այցի ընթացքում կողմերը քննարկել են խորհրդարանական վերահսկողության, ընտրողների եւ քաղաքացիական հասարակության հետ հաղորդակցության ու շփումների, ինչպես նաեւ նահանգային և համայնքային մակարդակում քաղաքականության վերաբերյալ հարցեր:
ՀՀ ԱԺ պատվիրակությունն աշխատանքային ճաշ ձևաչափով հանդիպումներ է ունեցել Ուփսալայի նահանգապետ Ստեֆան Ատեֆալի, Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի նախկին նախագահ Բյորն ֆոն Սիդովի հետ, այցելել ՇԹ ազգային աուդիտի գրասենյակ: