Հայ Առաքելական Եկեղեցու վրա հարձակումները պետք է մտահոգեն բոլոր քրիստոնյաներին | news.am

news.am Հայ Առաքելական Եկեղեցու վրա հարձակումները պետք է մտահոգեն բոլոր քրիստոնյաներին, Երևանում անցկացված մամուլի ասուլիսում հայտարարել է Քրիստոնեական Համերաշխության Միջազգային կազմակերպության (Christian Solidarity International) ղեկավար Ջոն Այբները։

Նա հիշեցրել է, որ Թուրքիան և Ադրբեջանը պնդում են, որ Հայ Առաքելական Եկեղեցին խոչընդոտում է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանը. «Կարող է թվալ, որ Հայաստանի իշխանությունների քաղաքականությունն է կատարել խաղաղության հանգեցնող ցանկացած պայման։ Ինչպես ասել է արքեպիսկոպոս Բագրատը, այսպիսով Հայաստանը կանգնած է գոյաբանական սպառնալիքի առաջ»։

Ըստ նրա, Հայ Առաքելական Եկեղեցու վրա ճնշումը, հետևաբար, կարող է լինել քաղաքակրթական պայքարի դրսևորում։ «Հարցն այն է՝ արդյոք Հայաստանը կշարունակի սպասարկել Հայոց ցեղասպանության զոհերի, ցեղասպանությունը վերապրածների կամ վերջերս էթնիկ զտումներ ապրածների շահերը։ Տրամաբանական արդյունքն այն է, որ Հայաստանը կդադարի գոյություն ունենալ որպես պետություն և կկլանվի Ադրբեջանի և Թուրքիայի կողմից։ Սա պայքար է քաղաքակրթության դեմ և պետք է մտահոգի բոլոր քրիստոնյաներին»,- հիշեցրել է Այբները։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն