armenpress.am Ուկրաինայի անվտանգության ապագա երաշխիքները պետք է լինեն համապարփակ և իրավաբանորեն ամրագրված միջազգային մակարդակով, իսկ դրանց առանցքային բաղադրիչներից մեկը երկրի լիիրավ անդամակցությունն է Եվրոպական միությանը։
Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
«Ուկրաինայի համար անվտանգության ապագա երաշխիքները պետք է լինեն համապարփակ, իրավաբանորեն ամրագրված միջազգային մակարդակով։ Հակառակ դեպքում չի կարելի խոսել այն մասին, որ պատերազմն ավարտված է»,– հայտարարել է Ուկրաինայի նախագահը։
Նրա խոսքով՝ անվտանգության երաշխիքները չեն կարող սահմանափակվել միայն ռազմական օգնությամբ։ «Խոսքը երկարաժամկետ համակարգի ստեղծման մասին է, որը կկանխի Ռուսաստանի ագրեսիան և անհնար կդարձնի լայնամասշտաբ ներխուժման կրկնությունը»,– նշել է Զելենսկին։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։