ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում

ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով և՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, և՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ, տեղեկացնում են ՆԳՆ-ից։

«ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ փետրվարի 5-ին ծառայություններ կմատուցվեն․

ժամը 10։00-16:00,

Կոտայքի մարզի Գառնի համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ,

ժամը 11:00-16:00,

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ։

Շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել անձնագիրը, ստանալ ժամանակավոր պաշտպանության վկայական, տեղեկանքներ։

Վարորդական իրավունքի ու սեփականության վկայականների, հաշվառման վկայագրի փոխանակման կամ կորստի դեպքում քաղաքացիները մոտենալով շրջիկ գրասենյակ` կարող են նորը ստանալ, օգտվել նաև հաշվառման-քննական բաժինների կողմից մատուցվող այլ ծառայություններից։

Փետրվարի 5-ին շրջիկ սպասարկման գրասենյակները կլինեն նաև Կոտայքի մարզի Բյուրեղավան և Արարատի մարզի Արարատ համայնքներում՝ հունվարի 30-ին ընդունված դիմումների շրջանակներում փաստաթղթերը հանձնելու նպատակով»,-ասված է հաղորդագրության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն