Ֆրանսիայում խուզարկություններ են իրականացվել Իլոն Մասկի X սոցիալական ցանցի գրասենյակներում | armenpress.am

armenpress.am Ֆրանսիայում խուզարկություններ են իրականացվել X (նախկին Twitter) սոցիալական ցանցի ֆրանսիական գրասենյակներում։

Այս մասին հաղորդել է Փարիզի դատախազությունը X սոցիալական հարթակում հրապարակված հաղորդագրությամբ։

Դատախազության տեղեկացմամբ՝ գործողությունն իրականացրել են կիբեռհանցագործությունների դեմ պայքարի ստորաբաժանման աշխատակիցները՝ Եվրոպոլի և Ֆրանսիայի ոստիկանության համապատասխան ծառայությունների աջակցությամբ։

Խուզարկությունները կատարվել են 2025 թվականի հունվարին մեկնարկած քրեական հետաքննության շրջանակում։ Նույն հաղորդագրության մեջ Փարիզի դատախազությունը նաև հայտնել է, որ դադարեցնում է գործունեությունը X հարթակում և առաջարկում է հետևել գերատեսչության պաշտոնական էջերին այլ սոցիալական ցանցերում։

Փարիզի դատախազությունը հետաքննություն է սկսել ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկին պատկանող սոցիալական ցանցի նկատմամբ՝ ալգորիթմների հնարավոր մանիպուլյացիայի կասկածանքով։ Հետաքննության հիմքում երկու բողոք է՝ Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորից և բարձրաստիճան պետական պաշտոնյայից։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն