Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի թագաժառանգի հետ | news.am

news.am ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ և նախարարների խորհրդի նախագահ Մուհամմեդ բին Սալման ալ Սաուդի հետ։

Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի միջև փետրվարի 19-ին նշվող դիվանագիտական ​​հարաբերությունների 100-ամյակին ընդառաջ երկու երկրների առաջնորդները գոհունակությամբ նշել են, որ երկկողմ հարաբերությունները հասել են բարձր մակարդակի և դարձել են իսկապես բազմակողմանի և փոխշահավետ։ Նրանք համաձայնել են շարունակել համատեղ քայլեր ձեռնարկել քաղաքական, առևտրային, տնտեսական և մարդասիրական ոլորտներում համագործակցությունը խորացնելու ուղղությամբ։

Կողմերը քննարկել են նաև «ՕՊԵԿ Պլյուս» ձևաչափով համատեղ աշխատանքի ընթացքը՝ համաշխարհային էներգետիկ շուկայի կայունությունն ապահովելու համար, ինչպես նաև արդիական միջազգային և տարածաշրջանային հարցեր։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն